Սաղաթելյան․ Հանդիպում է եղել շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժերի հետ

Շուրջ 3 տասնյակ քաղաքական ուժեր մասնակցել են խորհրդակցությանը, որի ժամանակ քննարկվել է իշխանափոխության, ինչպես նաև ստեղծված ծանր վիճակից Հայաստանն ու Արցախը դուրս բերելու հարցերը։

Նշենք, որ խորհրդակցությանը մասնակցելու հրավերի մասին հայտարարվել էր սեպտեմբերի 19-ին կառավարության շենքի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ։

Սաղաթելյանը շեշտեց, որ փոխըմբռնում եղել է առնվազն երկու հարցերի շուրջ, որոնցից մեկը վերաբերում է համակարգող մարմնի ստեղծմանը։

«Նախ պետք է ստեղծվի համակարգող, ազգային խումբ, կոմիտե, նման մի ֆորմատ, որը կհամակարգի բոլոր աշխատանքները»,– նշեց Սաղաթելյան։

Անդրադառնալով այն հարցին` արդյոք իշխանափոխության դեպքում Փաշինյանին հեռանալու ժամանակ տալո՞ւ են, Սաղաթելյանը նշեց, որ այդ մասին խոսելու ժամանակը չէ։

Sputnik Արմենիա