ՌԴ ՊՆ-ն հայտնել է Ղարաբաղի ավելի քան 3,1 հազար բնակիչների տարհանման մասին

Ավելի քան 3,1 հազար խաղաղ բնակիչ է տարհանվել Լեռնային Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր։ Այս մասին ասվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուս խաղաղապահների գործունեության մասին ՌԴ Պաշտպանության նախարարության տարածած տեղեկագրում։

«Ակտիվ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր ռուս խաղաղապահների ուժերով իրականացվել է խաղաղ բնակչության տարհանում Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։ Խաղաղապահ զորախմբի գտնվելու վայր է տեղափոխվել 3 154 մարդ, որից 1 428-ը՝ երեխա։

Բոլոր տարհանվածներն ապահովված են հանգստի վայրերով և տաք սննդով։

Ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկներն օգնություն են ցուցաբերել 16 խաղաղ բնակչի»,-ասված է հաղորդագրության մեջ։

News.am