Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում 197 վիրավոր կա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված 197 մարդ։ Այս մասին Արցախի հեռուստաընկերությանն է հայտնել Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի տնօրեն Մհեր Մուսայելյանը:

 

«Ագրեսիայի հետևանքով ունենք 197 վիրավոր, բավականին բազմապրոֆիլ վիրավորումներ են՝ մեծ քանակությամբ: 197 վիրավորների մոտ 45 տոկոսի վիճակը ծանր է, 15 տոկոսը՝ ծայրահեղ ծանր, ցավոք, ունեցել ենք նաև վիրավորներ, որոնք մահացել են, 12 մահվան դեպք ունենք։ Վիրավորների 30 տոկոսից ավելիին վիրահատել ենք, մնացածները բուժում են ստանում տանը: Այժմ բոլոր վիրավորները պառկած են Հանրապետական բժշկական կենտրոնում և ստանում են համապատասխան բուժում»,- մանրամասնեց Մհեր Մուսայելյանը:

Նրա խոսքով՝ բժշկական կենտրոնը ունի սարքավորումների պակաս, ինչպես նաև կան վիրավորներ, որոնց անհրաժեշտ է տեղափոխել Հայաստանի Հանրապետության տարբեր բժշկական կենտրոններ. «Լաբորատոր հետազոտությունների համար չունենք բավարար չափով սարքավորումներ, բայց կան այնպիսի վիրավորներ, որոնք կարիք ունեն հետագա բուժման կամ վիրահատության երկրորդ էտապի, ինչի համար անհրաժեշտ է նրանց ՀՀ բուժհաստատություններ տեղափոխել»:

News.am