Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի հարցերի:

Sputnik Արմենիա