2018-2023

Ահա այսպես, մեր աչքի առաջ մարում է հայկական Արցախի հազարամյա պատմությունը։ Մենք եզակի ժողովուրդ ենք, իսկապես եզակի. հանգիստ նայում ենք, թե ինչպես են մեզ սպանում։ Փոխարենը, ինչպես ասում է վարչապետը, չենք տրվում սադրանքների։ Ամեն ինչ նորմալ է։ Աննա Հակոբյանը խոստացել էր, չէ՞, որ շուտով Արցախում ևս փառատոններ կլինեն։ Դե ահա, «փառատոնները» եռում են։

ՊԵՏՔ Է ԵՆԹԱԴՐԵԼ, ՈՐ ԱԼԻԵՎԻՆ ՍԱՍՏԻԿ ԴՈՒՐ ՉԵՆ ԵԿԵԼ ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ։ Նա վախեցավ, որ իր հովանավորյալի իշխանության վերջը գալիս է, և այլևս չի կարող հուսալ, որ իր բոլոր ծրագրերը կիրականանան հեշտ ու հանգիստ: Ուրեմն, քանի դեռ ուշ չէ, պետք է ուժով վերցնել առավելագույնը, քանի դեռ իշխանությունը Նիկոլի ձեռքին է։ Հո իզո՞ւր չէր Ալեն Սիմոնյանն ասում, որ եթե իրենց թիմը Երևանում «50%+1» ձայն չհավաքի, ապա բոլորին սպասում են դժվարին օրեր: Գիտեր, թե ինչ էր ասում, գիտեր, որ Ալիևը կզայրանա, եթե Արցախն ու Հայաստանը խաղաղ զավթելու, Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու իր ծրագրերին լուրջ հարված հասցվի։

Տեսականորեն դեռ հնարավորություն կա հետ շրջելու դավաճանական գործընթացները։ Դրա համար Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ խորհրդարանը՝ վարչապետ ընտրի այն թեկնածուին, որին կառաջադրի ընդդիմությունը։ Բայց բոլորն էլ հասկանում են, որ Փաշինյանը հրաժարական չի տա։ Այն Փաշինյանը, որի վարկանիշը Երևանում 9% է։ Երևանցի ընտրողների այդպիսի տոկոս է քվեարկել քաղաքապետի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի օգտին։

Բայց փոխարենը՝ Փաշինյանին աչալուրջ հսկում են հազարավոր ուժայիններ, որոնց նա կանոնավորապես պարգևավճարներ է տալիս, իսկ թիկունքը հուսալիորեն պաշտպանում են «Ինֆոտեկայի», «Բաղրամյան 26»-ի ֆեյքանետներն ու նրանց հարող էնտուզիաստները՝ թուրք-փաշինյանական հետույքալեզների ցեղից։ Ուստի Փաշինյանը շարունակելու է ամեն վայրկյան մտածել Արցախի մասին, ինչպես ասում է Աննա Հակոբյանը։ Այն մասին, թե ինչպես ավարտին հասցնի այն ամենի հանձնումը, ինչը կվերցնեն, հընթացս վռնդելով Ռուսաստանին տարածաշրջանից։

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է. «Փաշինյանի առաքելությունը դեռևս ավարտված չէ. 102 - րդ բազան դեռ տեղում է, ռուս սահմանապահները տեղում են, Մեծամորի ատոմակայանը դեռ գործում է, Հայաստանը դեռ ՀԱՊԿ անդամ է, հայ-իրանական սահմանը դեռ գոյություն ունի, իսկ Ադրբեջանի և Թուրքիայի ընդհանուր ցամաքային սահմանը դեռևս գոյություն չունի: Հենց այն պատճառով, որ առաքելությունն ավարտված չէ, նա ատամներով կառչած կմնա աթոռից»։ Ինչպես տեսնում ենք, դեռ շատ անելիքներ ունի, իսկ հայկական Արցախի պատմության վախճանը, նրա կարծիքով, այնքան էլ մեծ գին չէ գլոբալ խնդիրների լուծման համար, այնպես չէ՞:

Համացանցը հիշեցնում է, որ Արցախը հանձնեցին ճիշտ այն օրը, երբ Սասուն Միքայելյանը, հարթակում կանգնած, հայտարարեց 2018-ին, թե իրենց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան Արցախի ազատագրումը…

Ի՞նչ անել։ Հիշել։ Առնվազն երկու բան։ Երկու սև ցուցակ։ Առաջինը գլխավորում են մանկասպան Ալիևն ու Էրդողանը։ Եվ ապա՝ նրանց ենթակայության տակ գտնվողները: Անկախ նրանից, թե դեռ որքան կկարողանա մնալ Փաշինյանը իշխանության ղեկին։ Անկախ վաղեմության ժամկետից:

Բայց կա նաև երկրորդ սև ցուցակը։ Բոլորն էլ հասկանում են, թե ով է այն գլխավորում։ Եվ այդ ցուցակը նույնպես վաղեմության ժամկետ չունի։

Հա՜, ի դեպ, ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական անձանցից այն ո՞վ էր ճղավում Կոնգրեսում լսումների ժամանակ, թե Վաշինգտոնը չի հանդուրժի Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա։