Եվլախում կայանալիք բանակցությունների ընթացքում ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում

Եվլախում կայանալիք բանակցությունների ընթացքում ռուս խաղաղապահները հանդես են գալու միջնորդի դերում։ Այս մասին հայտարարում է պաշտոնական Մոսկվան։

Նշվում է, որ խաղաղապահները, չնայած դժվարին պայմաններին, շարունակում են կատարել իրենց առջև դրված խնդիրները և օգնություն են ցուցաբերում խաղաղ բնակչությանն ու տարհանված անձանց։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ժամը 13:00-ից պայմանավորվածություն էր ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին։

AlphaNews.am