2023-09-21 09:12
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ․ Ադրբեջանը կրակել է Սոթքի դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ»,–ասված հաղորդագրության մեջ:
Sputnik Արմենիա