2023-09-21 09:28
Լրատվական գործակալություններ
Զոհվածների ծնողները գիշերն անցկացրել են «Եռաբլուրում» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ողջ գիշեր 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների «Որդիների կանչ» ՀԿ-ի անդամները անցկացրել են «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, որպեսզի առավոտյան թույլ չտան վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել Եռաբլուր:
«Թույլ չենք տալու Արցախը հանձնողին, Անկախության օրը սգո օր դարձնողին մոտենա Եռաբլուր»,-նշել էին նրանք:
Ծնողներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց. «Մենք հայտարարել ենք, որ լուսաբացը դիմավորելու ենք այստեղ և թույլ չենք տալու, որ այս սրիկաները, ապիկարները ոտք դնեն այստեղ, որովհետև իրենք դրա իրավունքը չունեն ընդհանրապես: Իրենք այստեղի իմաստը չեն հասկանում, ձևական գան, որ ի՞նչ: Դեռ ոչ մեկը չի եկել: Կարծում եմ՝ Փաշինյանն այսօր չի գա այստեղ»:
News.am