Լեմկինի ինստիտուտը կոչ է անում համաշխարհային ղեկավարներին միջոցներ ձեռնարկել
Ցեղասպանության կանխման Լեմկինի ինստիտուտը մեկ անգամ ևս դատապարտում է Ադրբեջանի անպատժելիությունը և համաշխարհային առաջնորդներին կոչ անում միջոցներ ձեռնարկել Արցախի հայկական ինքնության պաշտպանության համար։
«Ադրբեջանը ռազմական ագրեսիայի է դիմել, որպեսզի ստիպի դեմոկրատական Արցախի հայկական Հանրապետությանը հանձնվել բռնապետին։
Ռուսաստանը հայտարարել է, որ դա Ադրբեջանի «ներքին գործն է», չնայած ռուս խաղաղապահների՝ Արցախի խաղաղ բնակչությանը պաշտպանելու և 2020թ. հրադադարի մասին հայտարարության նման խախտումները կանխելու թվացյալ մանդատին։
Հինգշաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանը ղեկավարելու է «վերինտեգրման վերաբերյալ բանակցությունները» Ադրբեջանի և Արցախի իշխանությունների միջև Եվլախում։
Լեմկինի իսնտիտուտը մեկ անգամ ևս դատապարտում է Ադրբեջանի անպատժելիությունը և համաշխարհային առաջնորդներին կոչ անում Արցախի հայկական ինքնությունը պաշտպանելու միջոցներ ձեռնարկել այն պետության ներսում, որը ղեկավարում են՝ ելնելով ցեղասպանական հայատյացությունից»։
News.am