2023-09-21 18:54
Լրատվական գործակալություններ
Եվլախում հանդիպումն անցել է գործնական մթնոլորտում. շտաբը հայտարարություն է տարածել
Սեպտեմբերի 21-ին ռուսական միջնորդությամբ Եվլախ քաղաքում տեղի է ունեցել Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև հանդիպում:
Արցախի տեղեկատվական շտաբից հաղորդում են, որ գործնական մթնոլորտում անցած հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող մի շարք հարցեր:
Կողմերը հատուկ ընդգծել են, որ առկա բոլոր հարցերն անհրաժեշտ է քննարկել խաղաղ մթնոլորտում՝ հանդիպումները շարունակելու պատրաստակամությամբ:
News.am