Վազգեն Մանուկյան․ Սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները
Խոսելու ժամանակը վերջացել է, պետք է սկսել գործողություն։ Այսօր Հանրապետության հրապարակում այս հայտարարությունն արեց ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանը։
«Այս իշխանությունը գոյություն չունի, դուք եք իշխանությունը»,– շեշտեց նա` դիմելով հավաքվածներին։
Նա ողջունեց բոլոր այն երիտասարդներին, որոնք այսօր փողոցներ էին փակում։ Ըստ Մանուկյանի` դա նշանակում է, որ մեր երիտասարդներին չեն զոմբիացրել։
«Սկսում ենք զանգվածային անհնազանդության ակցիաները։ Դա պետք է լինի ոչ միայն Երևանում, այլև շրջաններում. պետք է ավտորաշասյուներով գան Երևան»,– հայտարարեց Մանուկյանը։
Նա նաև հայտնեց, որ համաժողովրդական շարժումը համակարգելու համար սկսել են ազգային կոմիտեի ձևավորման գործընթացը։ Այն պետք է 11 հոգուց կազմված լինի, այս պահին դեռ 5 հոգու կազմն է հայտնի` Հայկ Մամիջանյան, Ավետիք Չալաբյան, Անդրանիկ Թևանյան, Իշխան Սաղաթելյան։
Ինչ վերաբերում է զանգվածային անհնազանդության ակցիաներին, Մանուկյանը կոչ արեց վաղը` սեպտեմբերի 22-ին, առավոտյան ժամը 10-ին հավաքվել կառավարության շենքի մոտ ու թույլ չտալ, որ անցկացվի կառավարության հերթական նիստը։
«Պետք է պարալիզացնել քաղաքը, փակել փողոցներ»,– հավելեց նա։
Sputnik Արմենիա