2023-09-22 11:24
Լրատվական գործակալություններ
Ոստիկանները բերման ենթարկեցին Անդրանիկ Թևանյանին
ՀՀ ոստիկանությունը, բիրտ ուժ կիրառելով, բերման է ենթարկում վաղ առավոտից Երևանում ճանապարհներ փակելու ակցիաներ իրականացնող քաղաքացիներին։ Կարմիրբերետավորները բերման ենթարկեցին Սարյան–Բուզանդ փողոցները փակած քաղաքացիներից մի քանիսին, այդ թվում՝ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։
Բերման ենթարկելու դեպքեր են եղել նաև Մյասնիկյան պողոտայում։
Երևանի մի շարք փողոցներում կենտրոնացած են բազմաթիվ ոստիկանական ուժեր, այդ թվում՝ Հանրապետության հրապարակում։
Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոցի (գտնվում է Սարյան փողոցում) աշակերտների մի մասը դասադուլ սկսեց և միացավ բողոքի ակցիային։
Sputnik Արմենիա