Անդրանիկ Թևանյանին տեղափոխում են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին վարչական վարույթի շրջանակներում տեղափոխում են քննչական կոմիտե։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

 

«Որևէ քրեադատավարական հիմք չի ներկայացվել»,–գրել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր` վաղ առավոտյան «կարմիրբերետավորները» բերման ենթարկեցին Սարյան–Բուզանդ փողոցները փակած քաղաքացիներից մի քանիսին, այդ թվում՝ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։

Sputnik Արմենիա