Երևանում ցույցերին մասնակցելու համար արցախցի 18-ամյա երիտասարդը 2 ամսով կալանավորվել է
Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի համար անցկացվող ակցիաներին մասնակցելու համար արցախցի 18-ամյա երիտասարդը 2 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց երիտասարդի պաշտպան Արսեն Բաբայանը։
Պաշտպանը ավելի վաղ հայտնել էր, որ տղայի մայրն այս պահին Ստեփանակերտում է, իսկ հայրը զինվորական, որի մասին 2 օր է հարազատները տեղեկություն չունեն:
«Նրան ձերբակալել են ոստիկանների հետ միջադեպի ընթացքում, երբ ոստիկաններն ուղղակի հարձակվել են ցուցարարների վրա ու բռնի ուժ կիրառել։ Տղան մեղադրվում է զանգվածային անկարգություններին մասնակցելու համար»,–ասաց Բաբայանը։
Նրա խոսքով` տղայի անունը չի նշում, քանի որ մայրը շատ ծանր կտանի որդու կալանավորումը։
«18 տարին նոր լրացած շատ լուսավոր, հայրենասեր երիտասարդ է, որը Երևանում մասնակցել է ցույցերին։ Նա ոստիկանների կողմից ֆիզիկական բռնության է ենթարկել։ Նրան կալանավորել են այն դեպքում, երբ ձերբակալման որոշումը լրիվ ապօրինի էր»,–ասաց Բաբայանը։