2023-09-22 16:03
Լրատվական գործակալություններ
Բանակցություններ են ընթանում քաղաքացիների բնակավայր վերադառնալու գործընթացը կազմակերպելու համար
Ռուս խաղաղապահների միջնորդությամբ բանակցություններ են ընթանում ադրբեջանական կողմի հետ՝ զորքերի հետ քաշման գործընթաց կազմակերպելու և ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված քաղաքացիների՝ իրենց բնակավայրերը վերադարձն ապահովելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Միաժամանակ քննարկվում է նաև քաղաքացիների Արցախ մուտքի և Արցախից ելքի ընթացակարգը:
News.am