2023-09-22 18:47
Լրատվական գործակալություններ
9 վիրավոր ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Մարտունուց տեղափոխվել են Ստեփանակերտ
9 վիրավոր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Մարտունուց տեղափոխվել են Ստեփանակերտ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին:
«Դրա հետ նաև հիվանդանոցին փոխանցել ենք որոշակի քանակով բժշկական պարագաներ»,– ասել է նա։
Հավելենք, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Արցախի երկու հիվանդանոցներին բժշկական անհրաժեշտ պարագաներ էր փոխանցել նաև սեպտեմբերի 19-ին։