2023-09-22 20:06
Լրատվական գործակալություններ
Արցախում սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Արցախում սկսվել է Պաշտպանության բանակի սպառազինությունները հանձնելու գործընթացը։ Այս մասին հայտնում է ռուսական խաղաղապահ զորախմբի թելեգրամյան ալիքը։
«Ի կատարումն ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված ռազմական գործողությունների դադարեցման պայմանավորվածությունների՝ սկսվել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ստորաբաժանումների զենքի և զինամթերքի հանձնումը՝ ռուս զինծառայողների հսկողության ներքո։ Բացի այդ, Ղարաբաղի զինված ուժերը լքում են իրենց դիրքերը՝ Եվլախում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում։ Մինչ օրս հանձնվել է ավելի քան 800 հրազեն, նռնակ, ականանետ, հակատանկային կառավարվող հրթիռ և շարժական զենիթահրթիռային համալիր»,– ասվում է հաղորդագրությունում։
News.am