2023-09-22 20:56
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակը
Երևանում հավատարմագրված Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները։ Այս մասին X-ի միկրոբլոգում հայտնում է Իրանի դեսպանատունը։
Նշվում է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինին ուրբաթ կեսօրին հանդիպել է Իրանի դեսպան Մեհդի Սուբհանիի հետ։
Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև համագործակցության հարցեր։
News.am