Последние новости

Իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե իբր Ստեփանակերտում փաստաթղթեր են այրվում

Երկարատև շրջափակման, այնուհետև ռազմական գործողությունների հետևանքով առաջ եկած մի շարք խնդիրների պատճառով առայժմ հնարավոր չէ Ստեփանակերտում աղբահանություն կազմակերպել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացնում է, որ նշված պայմաններում քաղաքի տարբեր հատվածներում բնակիչները ստիպված են վառել գոյացած աղբը՝ հնարավորինս խուսափելու համար հակասանիտարական վիճակից:

«Որոշ օգտատերերի կողմից համացանցում շրջանառվող լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չեն համապատասխանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ