2023-09-23 11:47
Լրատվական գործակալություններ
Արտակ Բեգլարյան․ Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանական զորքը մոտեցել է Ստեփանակերտի արվարձանին և նույնիսկ մտել առաջին տները։ Տեղեկությունը X-ի իր միկրոբլոգում հայտնել է Արցախի նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։
«Այստեղ հրադադարը խախտվել է սեպտեմբերի 21-ին»,– գրել է նա։
Բեգլարյանը նշել է, որ ամբողջ Կրկժան թաղամասը դատարկվել է անվտանգության բարձր ռիսկերի պատճառով։
Sputnik Արմենիա