2023-09-24 13:46
Լրատվական գործակալություններ
Ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախից ընտանիքներ կտեղափոխվեն Հայաստան
Արցախցի այն ընտանիքները, որոնք ռազմական գործողությունների հետևանքով անօթևան են մնացել և հանրապետությունից դուրս գալու ցանկություն ունեն, կտեղափոխվեն ՀՀ։ Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ ընտանիքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն կիրականացվի ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:
«Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ: