Երևանում ոստիկանությունը շուրջ 170 քաղաքացու է բերման ենթարկել

ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը Երևանում շուրջ 170 քաղաքացու է բերման ենթարկել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Ժամը 12։00-ի դրությամբ ոստիկանություն է բերվել 168 քաղաքացի»,– տեղեկացրին ոստիկանությունից։

Քաղաքացիները բաժիններ են տարվել «Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու» հոդվածի հատկանիշներով։

Sputnik Արմենիա