2023-09-25 15:25
Լրատվական գործակալություններ
Երևան է ժամանել ՌԴ ներքին գործերի նախարարը
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար, Ռուսաստանի Դաշնության ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևն այսօր ժամանել է Երևան։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ներքին գործերի նախարարությունը։
«Վլադիմիր Կոլոկոլցևը Երևանում է` մասնակցելու Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների միավորված կոլեգիայի նիստին»,– հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը:
Նա նաև նշել է, որ նախատեսված են մի շարք այլ միջոցառումներ։