2023-09-26 13:51
Լրատվական գործակալություններ
Ռոնալդ Ռեյգանի գրադարանում տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի
Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 18:00-ին, Ռեյգանի գրադարանում տեղի կունենա բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Արցախի: Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը:
Ակցիայի մասնակիցները կպահանջեն ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուներից դատապարտել Ջո Բայդենին՝ Ադրբեջանը զինելու և Արցախի 120,000 քրիստոնյա հայերի ցեղասպանությանը աջակցելու համար:
alphanews.am