Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը

Ռուսաստանի եւ Իրանի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։

Ինչպես հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Վլադիմիր Պուտինի եւ Էբրահիմ Ռաիսիի հեռախոսազրույցի ընթացքում կարծիքների հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման խնդիրների շուրջ:

Պուտինը տեղեկացրել է ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեության մասին, այդ թվում՝ խաղաղ բնակիչներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու, Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության ուղղությամբ:

Ռուսաստանի եւ Իրանի նախագահները շեշտել են բոլոր հարցերը բացառապես խաղաղ, քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու կարեւորությունը: Կողմերը հետաքրքրություն են հայտնել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքի ակտիվացման հարցում։

Երկկողմ օրակարգի քննարկման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել ռուս-իրանական համագործակցության կառուցողական եւ փոխշահավետ բնույթի կապակցությամբ:

News.am