2023-09-26 16:47
Լրատվական գործակալություններ
Ստեփանակերտում վառելիքի պահեստում պայթյունի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ. շտաբ
Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի և բռնկված հրդեհի պատճառով դեռևս բազմաթիվ քաղաքացիների մասին չկան տեղեկություններ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբից:
«Հարազատներին խնդրում ենք անհետ կորածների վերաբերյալ տեղեկություններ հաղորդել` զանգահարելով 047 96 19 06 հեռախոսահամարին»,-ասված է հաղորդագրության մեջ:
News.am