ԿԽՄԿ-ն հայտնել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետեւանքով օգնության կարիք ունեցող հարյուրավոր տուժածների մասին

Լեռնային Ղարաբաղի բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով այրվածքներ ստացած հարյուրավոր մարդիկ շտապ մասնագիտացված բժշկական օգնության կարիք ունեն: Այս մասին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ժնեւի կենտրոնակայանը։

«Բենզալցակայանում պայթյունի հետեւանքով ստացած այրվածքներով հարյուրավոր տուժածներ շտապ բժշկական մասնագիտացված խնամքի կարիք ունեն»,-ասվում է հաղորդագրության մեջ։

ԿԽՄԿ Եվրասիայի գծով տարածաշրջանային տնօրեն Արիան Բաուերի խոսքով՝  հարյուրավոր մարդիկ այժմ տառապում են սարսափելի, ցավոտ այրվածքներից։ 

ԿԽՄԿ-ն բոլոր կողմերին  հիշեցրել է, որ միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն նրանք պարտավոր են ապահովել վիրավորների եւ հիվանդների բժշկական խնամքը որքան հնարավոր է արագ:

News.am