2023-09-27 11:23
Լրատվական գործակալություններ
Արցախում ևս 5 աճյուն է հայտնաբերվել
Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ներքին գործերի նախարարությունը։
«Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին»,– ասված է հաղորդագրությունում։
Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։