Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը երկրորդ օրն է, ինչ կապի դուրս չի գալիս

Կան տեղեկություններ, որ Հակարիի կամրջի վրա Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովը ձերբակալվել է։

Արդեն երկու օր է, ինչ ռուսական համայնքի ղեկավար կապի դուրս չի գալիս։ Ականատեսները պնդում են, որ Բորդովը ձերբակալվել է Հակարիի կամրջի անցակետով անցնելիս։

Ալեքսանդր Բորդովն ակտիվ մասնակցություն է ունեցել արցախյան հողի վրա 100-ամյա առաջին ռուս ուղղափառի կառուցմանը, ինչի համար արժանացել է ԼՂ-ում ՌՄԿՀ հրամանատար Ռուստամ Մուրադովի շնորհակալությանը, ծանրակշիռ ներդրում է ունեցել Ուղղափառության վերածննդի և ռուսական համայնքի ամրապնդման գործում, ինչպես նաև հիմնել է Արցախի պատմության մեջ առաջին ռուսական դրամատիկական թատրոնը։

Նշենք, որ Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Կիրիլ Կուլակովը Բորդովին ուղղափառ համայնքի համար նվեր է հանձնել Կազանի Աստվածամոր սրբապատկերը:

Բորդովն օգնել է Արցախից դուրս բերել ավելի քան 400 ընտանիքի։