2023-10-03 16:30
Լրատվական գործակալություններ
Հռոմի ստատուտի վավերացումը չի խաթարի հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը. Վորոբյով
Հայաստանի խորհրդարանի կողմից Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացումը չի խաթարում Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունը, սակայն նման որոշումը ոչ բարեկամական քայլ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Այս մասին իր Telegram ալիքում գրել է Դաշնության խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը։
«Ես վստահ եմ, որ ոչ մի ուժի չի հաջողվի ոչնչացնել ռուս և հայ ժողովրդի դարավոր բարեկամությունը»,-գրել է Վորոբյովը՝ հավելելով, որ այդ որոշումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
Վորոբյովի խոսքով՝ ՀՀ պատգամավորների որոշումը քանդում է այն կառուցողական և վստահելի հարաբերությունները, որոնք ստեղծվել են ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում: