2023-10-04 09:34
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիան ՀՀ–ի հետ ապագա ռազմական գործարքի համաձայնություն է տվել. Կոլոննա
Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ապագա պայմանագրի կնքման համար, որը ՀՀ–ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։ Այսօր ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան։
«Սա արվում է, որպեսզի ՀՀ–ն կարողանա ապահովել իր պաշտպանությունը։ Բայց այս պահին մանրամասներ չեմ կարող ասել»,– ասաց նա։
Կոլոննան հայտնեց նաև, որ պաշտոնապես դիմել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ–ում դիտորդական առաքելությունը ընդլայնելու և մանդատը հզորացնելու խնդրանքով, որպեսզի նրանք կարողանան ավելի օգտակար լինել։