2023-10-04 11:13
Լրատվական գործակալություններ
Գյումրիում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվեք. ռազմաբազայում զորավարժանքներ են
Այսօր, ժամը 09:30-16:30-ն ընկած ժամանակահատվածում ռուսական 102 ռազմական բազայի զինվորական տարածքներում, զորքերի մարտունակության պահպանման համար անցկացվելու են զորավարժանքներ:
Տեղեկությունը հայտնում են Գյումրիի համայնքապետարանից՝ հղում անելով Գյումրիում տեղակայված ռուսական 102 ռազմաբազայից։
Նշվում է, որ զորավարժանքներն ուղեկցվելու են ձայնային ազդանշանով։
Համայնքապետարանից հորդորում են քաղաքի տարածքում կրակոցների ձայներ լսելիս խուճապի չմատնվել: