Կկիրառվեն գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը. ՀՀ ԿԲ

ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Հայաստանի կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետության արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կենտրոնական բանկից հայտնում են, որ ԿԲ-ն շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։

Նշենք, որ վերջին օրերին նկատվում է դրամի թուլացումը արտարժույթի նկատմամբ: Այս պահի դրությամբ 1 դոլարի գինը տատանվում է 460 դրամի սահմանում: