Ալիևը չի մեկնի Գրանադա, որտեղ պետք է Փաշինյանի հետ հանդիպում կայանար. ԶԼՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում կայանար։ Տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ պատճառը Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզն ու Բեռլինը համաձայն չեն հանդիպմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությանը։

Թուրքական ԶԼՄ-ներն էլ գրում են, որ Թուրքիայի նախագահը ևս չի մեկնի Իսպանիա: Այցը հետաձգվել է, քանի որ նա մրսել է։

Երկու տեղեկություններն էլ դեռ պաշտոնապես չեն հաստատվել։

Sputnik Արմենիա