HRW․ Ադրբեջանի գործընկերները պետք է փորձեն հասնել Արցախում միջազգային մոնիթորինգային առաքելության հաստատմանը
Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների աջակցմանը մասնակցող կառավարությունները պետք է հասնեն այն բանին, որ Ադրբեջանի նախագահը կոնկրետ պարտավորություններ ստանձնի արցախահայերի վերադարձի իրավունքը հարգելու, պաշտպանելու և իրականացնելու հարցում, հայտարարել է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը։
«Վերջին օրերին ավելի քան 100 000 էթնիկ հայեր, տարածաշրջանի գրեթե ողջ բնակչությունը, փախուստի է դիմել։ Տարածաշրջանի և նրա բնակիչների Ադրբեջանի վերինտեգրման պլանը պետք է սահմանի, թե ինչպես կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կհետևի մարդու իրավունքների, մասնավորապես՝ էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պահպանմանը, և նա պետք է ողջունի անկախ առաքելությունը՝ այդ պարտավորությունների կատարման մշտական միջազգային մոնիթորինգի համար։
Ադրբեջանի գործընկերները պետք է փորձեն հասնել Արցախում միջազգային մոնիթորինգային առաքելության հաստատմանը, առաքելությունը կարող էր հրապարակայնորեն տեղեկացնել այն պայմանների մասին, որոնցում գտնվում են Արցախում մնացած էթնիկ հայերը, և կպարզեր մարդու իրավունքների խախտումները, հատկապես նրանք, որոնք վնասում են էթնիկ հայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքին։ Գործընկեր կառավարությունները պետք է Ադրբեջանի իշխանություններին նաև կոչ անեն ձեռնարկել էական քայլեր վերադարձի իրավունքի հեշտացման համար, ինչպես կարճաժամկետ այցելությունների, այնպես էլ երկարաժամկետների համար։
Ապագա հնարավոր բանակցությունների ընթացքում եվրոպացի ղեկավարները պետք է ընդգծեն մարդու իրավունքների միջազգային մոնիթորինգի և տարածաշրջանի այն համալիր տեսլականի անհրաժեշտությունը, որը կհամապատասխանի մարդու իրավունքներին և կարող է դրդել մարդկանց վերադառնալ»,- նշվել է կազմակերպության հայտարարությունում։
«Ադրբեջանի գործընկերները պետք է ոչ երկիմաստ ազդանշան ուղարկեն երկրի ղեկավարությանը, որ, երբ խոսքը վերաբերի վերադարձի իրավունքին, իրենք չեն հանդուրժի սին հռետորաբանությունը և կիսամիջոցները։ Վախը և բոլոր կողմերից վստահության պակասը միջազգային կայուն ներկայությունը անհրաժեշտ են դարձնում, որպեսզի վերադարձի իրավունքը շոշափելի լինի, ոչ թե տեսական»,- ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով տնօրեն Հյու Ուիլյամսոնը։
News.am