ՀՀ ՊՆ․ Ադրբեջանական ԶՈւ-ն կրակել է սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ

Ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանական կողմը ժամը 13:50-ի սահմաններում կրակ է բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ»,– ասված է հաղորդագրությունում։

Ըստ ՊՆ–ի` տուժածներ չկան:

Sputnik Արմենիա