2023-10-05 18:02
Լրատվական գործակալություններ
Հնդկաստանը հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում
Հնդկաստանը հետևում է իրավիճակին Լեռնային Ղարաբաղում և հանդես է գալիս տարածաշրջանում իրավիճակը դիվանագիտական ճանապարհով լուծելու օգտին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Արինդամ Բագչին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումներին, մենք հետևում ենք իրավիճակին և կոչ ենք անում կողմերին երկխոսության և դիվանագիտության միջոցով երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանում, ինչը կապահովի բոլոր խաղաղ բնակչության անվտանգությունը», - ասել է Բաղչին։
News.am