ՀՀ-ն քայլեր է անում նոր կապեր ստեղծելու համար. Խաչատուրյանը` պաշտպանունակության մասին
Հայաստանը քայլեր է ձեռնարկում երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու ուղղությամբ` նոր կապեր ստեղծելով: Այս մասին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում` անդրադառնալով ներկայում Հայաստանում և տարածաշրջանում առկա իրադրությանն ու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով բռնի տեղահանվածների խնդրիրներին:
Նա ընդգծել է, որ քայլերը միտված են նաև պաշտպանունակության ոլորտը զարգացնելու համար գործընկերների՝ այդ թվում Ֆրանսիայի հետ հարաբերություններն ամրապնդելուն։
«2022 թ. Ադրբեջանի ռազմական ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ պարզ դարձրեց, որ առկա անվտանգային համակարգերը բավարար չեն մեր երկրի տարածքային ամբողջականության լիարժեք պաշտպանության համար։ Ռազմական ոլորտում Ֆրանսիայի և այլ երկրների հետ համագործակցությունը ուղղված չէ որևէ 3-րդ երկրի դեմ և միայն պաշտպանական նպատակ ունի»,– ասել է ՀՀ նախագահը։
Sputnik Արմենիա