Իրանում բանտարկված ակտիվիստ Նարգիզ Մոհամմադիին Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհվել

Իրանում բանտարկված ակտիվիստ Նարգիզ Մոհամմադիին շնորհակվել է 2023 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը։ Տեղեկությունը հայտնում է Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն։

Նշվում է, որ նա հայտնի է որպես մարդու իրավունքների, խոսքի ազատության համար պայքարող քաղաքացի։

«Մրցանակը շնորհվել է «Իրանում կանանց ճնշումների դեմ նրա պայքարի և բոլորի համար մարդու իրավունքներն ու ազատություններն առաջ մղելու համար»։ Մոհամմադին երկար ժամանակ է, ինչ քարոզարշավ է իրականացնում կանանց իրավունքների և մահապատժի վերացման համար։ Դա նրան «թանկ է արժեցել». նրան ձերբակալել են 13 անգամ և դատապարտել են ավելի քան 30 տարվա ազատազրկման»,– ասված է հաղորդագրությունում։

Նոբելյան կոմիտեն հույս է հայտնել, որ Իրանը կազատի Մոհամմադիին, որպեսզի վերջինս կարողանա դեկտեմբերին ներկա գտնվել մրցանակի հանձնման արարողությանը։

Մոհամմադին արդեն 10 տարի և 9 ամիս է՝ պատիժ է կրում ազգային անվտանգության դեմ գործողությունների և պետության դեմ քարոզչության մեղադրանքով։ Նրան նաև դատապարտել են մտրակի 154 հարվածի, սակայն մինչ այժմ այն չի կիրառվել։

Sputnik Արմենիա