Հունգարիայի վարչապետը դեմ է Ղարաբաղի հարցում Ադրբեջանի դեմ ցանկացած պատժամիջոցների

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կտրականապես չի պաշտպանում Եվրախորհրդարանի կոչը՝ դիտարկել Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների դեմ ուղղված նպատակային պատժամիջոցները՝ հրադադարի ռեժիմը խախտելու և Ղարաբաղում մարդու իրավունքների խախտման համար։

Ինչպես հաղորդում է Европейская правда-ն, այս մասին նա ասել է հոկտեմբերի 6-ին Գրանադայում ԵՄ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպումից առաջ լրատվամիջոցների հետ զրույցում։

Օրբանին խնդրել են մեկնաբանել Ադրբեջանի վերաբերյալ Եվրախորհրդարանի վերջին բանաձևը, որում Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել վերանայել հարաբերությունները Բաքվի հետ և դիտարկել նպատակային պատժամիջոցները:

«Ադրբեջանը առանցքային նշանակություն ունեցող երկիր է։ Առանց Ադրբեջանի մենք էներգետիկ անկախության չենք հասնի... Եթե ուզում ենք ազատվել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունից, մեզ պետք է Ադրբեջանը, սա շատ ակնհայտ է։ Սա ռազմավարական նշանակություն ունեցող երկիր է»,- ասել է Վիկտոր Օրբանը։

News.am