ԱՄՆ-ն չինական 42 ընկերություն են ընդգրկել արտահանման վերահսկողության պետական ցանկում

ԱՄՆ առևտրի նախարարությունը 42 չինական ընկերություն է ընդգրկել արտահանման վերահսկողության պետական ցանկում՝ կապված նրանց կողմից Ռուսաստանի ռազմական և պաշտպանական արդյունաբերական համակարգին օժանդակելու հետ, ինչը ներառում է ամերիկյան արտադրության ինտեգրալ սխեմաների մատակարարում, հաղորդում է Reuters-ը։

Ցուցակում ներառվել են նաև 7 ընկերություններ Ֆինլանդիայից, Գերմանիայից, Հնդկաստանիս, Արաբակամ Միացյալ Էմիրություններից և Մեծ Բրիտանիայից։

Այս միկրոսխեմաները ներառում են միկրոէլեկտրոնիկաներ, որոնք Ռուսաստանն օգտագործում է հրթիռների և ԱԹՍ-ների ճշգրիտ ուղղորդման համարակարգերում, որոնք արձակվում են Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների դեմ, ասվում է առևտրի նախարարության հայտարարությունում։

«Ցուցակի այսօրվա ավելացումները հստակ ազդանշան են պարունակում եթե ռուսական պաշտպանական ոլորտին ամերիկյան ծագմամբ տեխնոլոգիաներ եք մատակարարում, մենք կիմանանք այդ մասին և միջոցներ կձեռնարկենք», - ասվում է առևտրի նախարարի՝ արտահանման օրենսդրության պահպանման ապահովման գծով օգնական Մեթյու Աքսելռոդի հայտարարությունում։

Չինաստանը ԱՄՆ գործողությունները «տնտեսական հարկադրում և միակողմանի ահաբեկում» է անվանել։

«Միացյալ Նահանգները պետք է անհապաղ շտկեն իրենց սխալ պրակտիկան և դադարեցնեն չինական ընկերությունների նկատմամբ անհիմն ճնշումները», - ասվում է Չինաստանի առևտրի նախարարության հայտարարությունում։

News.am