2023-10-09 10:20
Լրատվական գործակալություններ
Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ տեղափոխվել են ԱՄՆ ու Բելգիա
Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել Արցախում պայթյունից տուժած 5 պացիենտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նրանք բոլորն անչափահասներ են»,– նշում են նախարարությունից։
Գերատեսչությունից նաև հիշեցնում են, որ Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումն արդեն շարունակում են 12 պացիենտ։ Նրանից 4 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա, 5–ը` Իտալիա։
Sputnik Արմենիա