2023-10-09 10:24
Լրատվական գործակալություններ
Էրդողան․ Անհրաժեշտ է ստեղծել անկախ պաղեստինյան պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հայտարարել է, որ Թուրքիան վճռական է ակտիվացնելու դիվանագիտական ջանքերը՝ իսրայելական և պաղեստինյան զորքերի միջև հակամարտությունը հանգստացնելու համար, հայտնում է Reuters-ը։
Միաժամանակ, նա նշել է, որ երկու պետությունների գոյակցությունը տարածաշրջանային խաղաղության հասնելու միակ ճանապարհն է։
Ելույթ ունենալով Ստամբուլում՝ Էրդողանն ասել է, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը Մերձավոր Արևելքի հակամարտությունների և խնդիրների մեջ կենտրոնական դիրք է զբաղեցնում և հավելել, որ այժմ անհրաժեշտ է ստեղծել անկախ պաղեստինյան պետություն՝ Երուսաղեմ մայրաքաղաքով։
News.am