2023-10-09 11:37
Լրատվական գործակալություններ
Զոհերի թիվը Գազայում հասել է 436-ի
Զոհերի թիվը Գազայում հասել է 436-ի, հայտարարել են պաղեստիցնի պաշտոնատար անձինք։ Գազայի հատվածում Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ նրանցից 81-ը երեխաներ են, 61-ը՝ կանայք։
Գազայի հատվածում տուժել է մոտ 2 271 մարդ, այդ թվում 244 երեխա և 151 կին, ավելացրել են նախարարությունում։
Իսրայելում զոհերի թիվը անցել է 700-ը, ավելի վաղ տեղեկացրել էր Իսրայելի Պաշտպանության բանակի ներկայացուցիչը։
News.am