ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Արցախ

ՄԱԿ-ի առաքելությունը կրկին մեկնել է Լեռնային Ղարաբաղ։ Տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր կառույցների ներկայացուցիչներ։ Նրանք այսօր առավոտյան անցել են Աղդամով (Ակնա) և ուղևորվել դեպի Ստեփանակերտ։

Նշվում է, որ առաքելության նպատակն է տեղում ծանոթանալ իրավիճակին և գնահատել բնակիչների մարդասիրական կարիքները:

ՄԱԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղ էր մեկնել նաև հոկտեմբերի 1-ին, երբ հայերն արդեն զանգվածաբար լքել էին իրենց տները: Ավելի քան 100 հազար մարդ Արցախից Հայաստան է տեղափոխվել։

Sputnik Արմենիա