2023-10-09 15:55
Լրատվական գործակալություններ
Ղարիբաշվիլին Ալիևի այցի մասին. Վրաստանը և Ադրբեջանը կամրացնեն կապերը
Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խորացման վրա, իր X միկրոբլոգում գրել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Շատ լավ հանդիպում եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վրաստանը և Ադրբեջանը կենտրոնացած են կապերի ամրապնդման և տնտեսական աճի խորացման վրա։ Ի բարօրություն մեր ժողովուրդների՝ մենք կորոշենք պոտենցիալ համատեղ նախագծերը առևտրի, էներգետիկայի, կայուն զարգացման և ենթակառուցվածքի ոլորտներում։ Ես մեկ անգամ ևս հավաստիացրի Իլհամ Ալիևին, որ Վրաստանը կաջակցի տարածաշրջանում ամուր խաղաղության և կայունության հաստատմանը»,- նշել է նա։
News.am