ԻԻՀ ԱԳՆ-ն Իրանի տարածքով Ադրբեջանի և Նախիջևանի կապի մասին
Սա նոր հարց չէ։ Վերջին 34 տարում Իրանն Ադրբեջանին տարածք և միջանցք է տրամադրել համագործակցության համար։ Այս մասին ասել է ԻԻՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ պատասխանելով միջանցքի մասին հարցին, որն Ադրբեջանը կկապի Նախիջևանի հետ Իրանի տարածքով, տեղեկացրել է Tasnim-ը։
«Այս շրջանակում համագործակցությունը շարունակվում է, բայց տարածաշրջանի նոր պայմանների համաձայն՝ գոյություն ունի նոր համագործակցության հաստատման հնարավորություն՝ նոր աշխարհագրության համապատասխան, և ադրբեջանական կողմը խնդրել է Իրանին համագործակցության մասին, ու Թեհրանը դա ողջունել է։ Բազրփաշի (ԻԻՀ տրանսպորտի նախարար Մեհրդեդ Բազրփաշ) ուղևորությունն (Ադրբեջան) և նոր կամրջի բացումը այն շրջանակում են, ինչ և համագործակցությունն Իրանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հաղորդակցային միջանցքը։ Մենք աջակցում ենք համագործակցությանը տարանցման և տարածաշրջանային միջանցքների հարցում, բայց ընդգծում ենք, որ միջանցքները պետք է ստեղծվեն երկրների ինքնիշխանության և միջազգային իրավունքի պահպանմամբ։ Քննարկվել են տարբեր թեմաներ»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ որ անցած հանգստյան օրերին օկուպացված Զանգելանի շրջանի Աղբանդ գյուղում տեղի է ունեցել Ադրբեջանից Իրան Արաքս գետի վրայով ավտոմեքենաների կամրջի հիմնարկեքի արարողությունը։ Տեղեկացվել է, որ կամրջի շինարարության հետ միասին կստեղծվի սահմանային և մաքսային ենթակառուցվածք։
Կողմերի կարծիքով՝ «ստեղծվող ենթակառուցվածքները կնպաստեն բեռնափոխադրումների ավելացմանը և կթեթևացնեն մուտքն ու ելքը Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն»։
News.am