Լավրով․ Լիբանանա-իսրայելական սահմանին հակամարտության ներուժ է կուտակվում
Լիբանանա-իսրայելական սահմանին հակամարտության ներուժ է կուտակվում՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրման ֆոնին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու ալ-Գեյթի հետ բանակցություններից հետո։
«Գազայի հատվածը հայտարարվել է իսրայելական պատասխան գործողությունների թիրախ, Հորդանան գետի Արևմտյան ափում բավականին լուրջ «խմորումներ» են ընթանում, իսկ լիբանանա-իսրայելական սահմանին հակամարտությունների ներուժ է կուտակվում»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը դատապարտում է բռնությունը «իր բոլոր ձևերով և դրսևորումներով»։ «Մենք բոլորին կոչ ենք անում վճռականորեն հանդես գալ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման օգտին»,- հավելել է նա։
News.am