2023-10-09 17:40
Լրատվական գործակալություններ
Ռուբեն Վարդանյանը կմնա կալանքի տակ. Բաքվի դատարանը մերժել է փաստաբանի բողոքը
Բաքվի դատարանը կալանքի տակ է թողել Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանին:
Ինչպես հայտնում են տեղի լրատվամիջոցները, դատարանը մերժել է փաստաբան Աֆատ Գազիևայի ներկայացրած վերաքննիչ բողոքը, այն է` փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը:
Դատարանը համարել է, որ առաջին ատյանի դատարան որոշումը հիմնավորված է։
Sputnik Արմենիա