Գազայի հատվածում պատերազմի ժամանակ զոհված իսրայելցիների թիվը հասել է 800-ի

Գազայի հատվածում պատերազմի ժամանակ զոհված իսրայելցիների թիվը հասել է 800-ի: Տեղական ԶԼՄ-ների չհաստատված հաղորդումները վկայում են, որ ՀԱՄԱՍ-ի հարձակման և հետագա մարտերի հետևանքով զոհվածների թիվը հասել է 800-ի:

Մինչդեռ Իսրայելի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր կեսօրվա դրությամբ հիվանդանոցներ են տեղափոխվել 2506 վիրավոր, որոնցից 23-ը ծայրահեղ ծանր վիճակում են, 353-ը՝ ծանր։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտնել է 560 պաղեստինցիների մահվան և 2900 վիրավորների մասին իսրայելական հարվածների հետևանքով։

News.am